Hayastan | Keghadesil Lerneri Metch Yertchanig

Հայաստան

Գեղատեսիլ լեռների մէջ երջանիկ,
Բոյ ես քաշում ազատ, անուշ Հայաստան,
Վերածնուած, ծաղկած այգի անուշիկ,
Դէմքիդ ժպիտ զուարթ, անուշ Հայաստան։
Վայ լէ, լէ, լէ, ճան լէ, լէ, լէ Հայաստան
Բոյ ես քաշում ազատ, անուշ Հայաստան։

Պանդուխտ զաւակներդ դէպի քեզ կանչէ,
Լաւդ տեսնէ՝ քո թշնամին ամաչէ,
Պատմութիւնդ ողջ աշխարհը կը ճանաչէ,
Երեւանն է սիրտդ՝ անուշ Հայաստան։
Վայ լէ, լէ, լէ, ճան լէ, լէ, լէ Հայաստան
Բոյ ես քաշում ազատ, անուշ Հայաստան։

Դէմքդ կարմիր, շունչդ կարմիր, դու կարմիր,
Ունես նոր վերելքի ‘այլուն ծրագիր,
Ինձ համար աշխարհը միակ հատընտիր,
Մի հատ ես, աննման, անուշ Հայաստան։

Խօսք եւ Երաժ.
Յարութիւնեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *