Heravor Mayr Hayasdan | Zor Kisher Odar Hoghoum, Ays Yerkoum Em Kez

Հեռաւոր Մայր Հայաստան

Զօր գիշեր օտար հողում, այս երգում եմ քեզ
Իմ Հայաստան, իմ մայր հեռաւոր
Քո հուր կրակը այրում է որբ իմ հոգին
Դու ես, դու կանչում հեռուից ամէն օր

Ես ծարաւ եմ, քո զովն ու ջուրն եմ ուզում
Քո արեւն եմ տեսնում ես իմ երազում
Զօր գիշեր օտար հողում, այս երգում եմ քեզ
Ո՞ւր ես դու, հուր ես դու։

Ես գիտեմ, կը գայ կ՝առնի ինձ իր գիրկը ջերմ
Արմէնիա քո նաւը անգին
Արդէն իմ յոյսը առնում է ոյժ ու թեւեր
Մենք շուտով պիտի լինենք միասին։

Ես ծարաւ եմ, քո զովն ու ջուրն եմ ուզում
Քո արեւն եմ տեսնում ես իմ երազում
Զօր գիշեր օտար հողում, այս երգում եմ քեզ
Ո՞ւր ես դու, հուր ես դու։

Երաժշտ. Ռոպէրթ Ամիրխանեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *