Heros Antranigin | Heros Mrntchets, Soultan Toghtoghadz

Հերոս Անդրանիկին

Հերոս մռնչեց, սուլթան դողդողաց,
Վիլհելմի աչքից արտասուք ցոլաց,
Սուրդ թշնամու կրծքին շողշողաց,
Հայոց ղեկավար,հերոս Անդրանիկ։

Քեզ համար պէտք է կատարենք մաղթանք,
Անգութ թշնամուն ցոյց տուող տանջանք,
Դուն պէտք է լինես մեր փառք ու պարծանք,
Քաջ գործակատար, հերոս Անդրանիկ։

Պարզէ դրօշակ, տեսնէ Եւրոպպա,
Թող բացագանչէ կեցցէ՛ Հայաստան,
Կեցցե՛ս դուն յաւէտ, հերոս հայկական,
Հայոց ղեկավար, հերոս Անդրաանիկ։

Դուն պէտք է փրկես ամբողջ Հայաստան,
Կարին եւ Սասուն, մայրաքաղաք Վան,
Տիգրանակերտից մինչեւ Շաւարշան,
Տիրեց մեզ համար հերո՛ս Անդրանիկ։


Posted

in

,

by

Tags:

Comments

One response to “Heros Antranigin | Heros Mrntchets, Soultan Toghtoghadz”

  1. […] Ապա ճիշտ կաներ իր խորհրդարանական խմբակցության միջոցով ԱԺ-ում առաջարկեր, որ որպես օրինակելի հայ կնոջ տիպար Քիմի կերպարը ուսուցանեն դպրոցներում. Հայ աղջիկներ, դարձեք Քիմի պես հանրահայտ, որ ձեր խոսքից Էրդողանը դողդողա, Օբամայի աչքին արտասուք շողա: […]

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *