Im Ororan | Yergnitz Itchadz Asdghapountch Es Dzoreri Metch

Իմ Օրօրան

Երկնից իջած աստղափունջ ես ձորերի մէջ
Ճոխապատկեր քո երեկոն ցոլքերի մէջ
Հայոց բախտի պատմութիւնն ես ժայռերի մէջ «Ձ»
Սէգ սարերդ քեզնով հպարտ իմ օրօրան
Կուռ լեռներդ քեզնով անպարտ իմ օրօրան
Իմ սէրը քո ծաղկանց մէջ է միշտ կը վառուի իմ օրօրան
Սիրող հոգու հոտն անշէջ է միշտ կը վառուի իմ օրօրան։

Հազարամեայ լեռների մէջ շարքեր կազմած
Ասես Դաւթի քաջերն են արձանացած
Հիմնաքարդ հողմերի մէջ կուռ ամրացած «Ձ»
Զաւակներդ արծիւներ են իմ օրօրան
Իմ սէրը քո ծաղկանց մէջ է միշտ կը վառուի իմ օրօրան
Սիրող հոգու հոտն անշէջ է միշտ կը վառուի իմ օրօրան։

Սրնգահար Աշոտն եմ քո սէգ սարերին
Կ՚ուզեմ նորից տաղեր ասել քո ժայռերին
Ես կը գնամ երգս թողած ծաղիկներին «Ձ»
Գալիքը քո յոյս հաւատով իմ օրօրան
Ծաղկուն քաջ ես նոր սերունդով իմ օրօրան
Իմ սէրը քո ծաղկանց մէջ է միշտ կը վառուի իմ օրօրան
Սիրող հոգու հոտն անշէջ է միշտ կը վառուի իմ օրօրան։

Գուսան Աշոտ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *