Imal Unem | Mi Yar Ounem Havi Dzoud A

Իմալ Էնեմ

Հարս.—Մի եար ունեմ հաւի ճուտ ա,
Կուտ կը թարլեմ, կու գայ կու տայ,
Ախ ինչ էնեմ, իմալ էնեմ,
Սարեր ձիւն ա, մոլորել եմ։
Քեզի մեռնեմ խաթուն կդսուր,
Ծծկեր բալիդ խրատ մը տուր,
Թէ պիտ պառկէր գոմշի մսուր,
Ձեր տունը ինձ բերեց ի զուր։

Կեսու.—Կեսուր մատաղ շարմաղ հարսին
Մատաղ չինար պոյին պոսին,
Մարդը ծծկեր հո չի մնայ,
Տասը տարուց կը մեծանայ։

Հարս.—Մինչեւ անցնի էդ տաս տարին
Իմ սէրն ու սիրտը կը մարի,
Կը մեծանամ, կը չորանամ
Ախ անպտուղ ծառ կը դառնամ։

Կեսու.—Կամաց խօսիր, քեզ կը լսեն
Մեզ գեղով մէկ կը բամբասեն
Ինչդ է պակաս այ տնաշէն
Հարս ես եկել մեր տունը շէն։

Հարս.—Իմ հեր թամահ արաւ ‘ողին,
Ի զուր տուեց գրկանոցին,
Էս տան ոսկին ու մարգարիտ
Հարամ կենայ իրենց գլխին։

Կեսու.—Լեզուդ քաշԻ այ անամօթ
Այ անթոռուած, հացի կարօտ
Տկլոր էիր հօրով մօրով
Ոտից գլուխ զուգուար նորով։
Ախ էն օրին, օրին անցած,
Շատ եմ հոսել արցունք ու լաց
Շատ եմ ջարդել սիրտ ու մուրազ
Զորով արել ‘եսայ ու հարս։

Հարս.—Ախ ինչ էնեմ, իմալ էնեմ,
Սարեր ձիւն ա մոլորել եմ,
Ախ ինչ էնեմ, իմալ էնեմ,
Եար պզտիկ ա շուարել եմ։

Խօսք՝ Վ.Յարութիւնեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *