Kez Hamar | Hishoum Es Tou Dzaroughin Ashnan

Քեզ Համար

Յիշում ես դու ծառուղին աշնան,
Երկինքը ամպ, մասրենին թոշնած,
Առաջին սիրոյ մեր խօսքերն անկապ,
Առաջին համբոյրն ամաչկոտ օւ կարճ,
Առաջին երդման դողը անմոռաց։

Դու սիրով մաքուր, յոյզերով բարի
Այն աշնան օրով ինձ գարուն բերիր,
Եւ իմ սրտին տուիր դու վառման լոյսեր,
Երդուեցիր ինձ հետ հոգս ու ցաւ կիսել,
Իմ անուշ, իմ լաւ, դու միակ իմ սէր։

Աշնան մուժում, ձմեռուայ բուքին
Գարունը մեր չթոշնեց, անգին,
Առաջին սիրոյ կրակով վառուած՝
Մեր համբոյրը միշտ սրտագին մնաց,
Իմ անուշ, իմ օր, իմ յաւէտ սիրած։

Քեզ համար ալուան ծաղիկներ հիւսեմ,
Քեզ համար ալուան ջերմ երգեր ասեմ,
Ու քեզ համար տոկմա ես գիշեր—ցերեկ,
Թող որ սէրը մեր չխամրի երբեք,
Իմ անուշ, իմ լաւ, դու միակ իմ սէր։

Խօսք՝Վ.Յարութիւնեանի
Երաժ.Է.Բաղդասարեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *