Kharabagh | Tou El Taradz Grvadzaghig

Ղարաբաղ

Դու էլ դառած կռուածաղիկ, ին բալիկն ես այ Ղարաբաղ
Մեղրը օտար մեղուին տուող իմ ծաղիկն ես հայ Ղարաբաղ,
Հայաստանից քեզ պոկողը Հայաստանի եղբայրը չէ՛
Երկուսիս մէջ դու էլ մոլոր, իմ բալիկն ես, վայ Ղարաբաղ։

Մեզ չի կարող մահն էլ զատել, մի ոգի ենք ու մի մարմին
Դու իմ Կարսի, իմ Սասունի, իմ Մասիսի թայ Ղարաբաղ
Ախ, ե՞րբ պիտի լեռներիդ պէս վե՛ր բռնցքում ձեռքերն Հայոց
Որ չդառնայ հայոց արծիւն օտար ծովին ճայ, Ղարաբաղ…

Մենակ դու չես որ դիմանամ, եօթը դրախտ ունեմ խլուած
Վանայ ծովը, Կարսն ու Վանը, Սիփան սարը, Անին փլուած…
Ղարաբաղը մօրս կանչն է, ինձ է կանչում յոյսով տրտում,
Ղարաբաղը իմ կակաչն է, կարմիր, բայց սեւ ունի սրտում։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *