Khatchadour Abovian | Hayasdani Verki Yerkitch

Խաչատուր Աբովեան

Հայաստանի վէրքի երգիչ,
Լուսապայծառ Աբովեան,
Խօսում ես մեր սրտի խորքից
Մեզ հետ ես դու յաւիտեան։

Քո սեւ դարում, դու ազգերի
Եղբայրութիւն տենչացիր,
Ազատութեան վառ երգերի
Ոսկի սերմեր ցանեցիր։

Դու փրկարար քո մեծ ազգին,
Փառքի երգեր ձօնեցիր,
Նրա խիզախ, հզօր հոգին
Անհուն սիրով սիրեցիր։

Երանի թէ մի օր յանկարծ
Քանաքեռից իջնէիր,
Եւ քո սիրած Նորքում կանգնած
Երեւանին նայէիր։

Արեւազարդ զուարթ Նորքից
Գայիր մեր մեծ խնջոյքին,
Եւ քեզ տանջող քո հին վէրքից
Յաւէտ բուժուէր քո հոգին։

Ժողովրդի զաւակն ես դու,
Կորած անյայտ, անդամբան,
Բայց միշտ կ՚ապրես դու մեր սրտում,
Մեր մեծ, անմահ Աբովեան։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *