Lre Yerkut | Plpoul El Intch Yes Yergoum

Լռէ Երգդ

Բլբուլ էլ ի՞նչ ես երգում,
Ալ վարդդ վռնշել է,
Ո՞ւմ ես գովում, գորովում,
Սիրուն եարդ, խորն թօշնել է։

Լռէ երգդ, խորն է վէրքդ,
Ալուան վարդդ թօշնել է։

Կանաչ գարունդ գնաց,
Սեւաթեւ աշուն կու գայ,
Վարդիդ ծառը կուչ եկած,
Աւեր այգում կը սգայ։

Լռէ երգդ, խորն է վէրքդ,
Ալուան վարդդ թօշնել է։

Կըկուն ու բուն քեզ վրայ
Ծաղր ու ծանակ են անում,
Իսկ քո սիրտը սէր կու լայ,
Դեռ կարմիր վարդ ես ‘նտռում։

Լռէ երգդ, խորն է վէրքդ,
Ալուան վարդդ թօշնել է։

Վարդդ թօշնաւ, թառամաւ,
Շերա՛մ, էլ ո՞ւմ ես գովում,
Նախշուն գարունքդ անցաւ,
Սիրտ ունիս, սէ՞ր ես երգում։

Լռէ երգդ, խորն է վէրքդ,
Ալուան վարդդ թօշնել է։

Գուսան Շերամ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *