Menk Bedk E Grvenk | Menk Bed E Grvenk Yev Votch Latz Linenk

Mgrdich Mgrdichyan – Menk Bedk Eh Grvenk
Մենք Պէտք Է Կռուենք

Մենք պէտք է կռուենք եւ ոչ լաց լինենք,
Ազգին կորուստը զէնքով ետ խլենք.
Այսքան դար լացինք, ո՞վ է լըսողը,
Մեզ ի՞նչ շահ բերեց արցունքի ծովը։

Այլեւս չլանք եւ ոչ լաց լինենք,
Կրակուած սրտով մեր գործը վարենք.
Անվեհեր քաջին այս է պատկանում,
Միշտ ազատ կռուել կռուի լայն դաշտում։

Մոլի եւ երկչոտ թշնամին թող լայ,
Երբ հայ քաջի դէմ կռուի դուրս կու գայ.
Մենք վախեցող չենք մահից, տանջանքից,
Եւ ոչ ալ թուրքի դաժան գնդակից։

Անէծք այն հօրն որ չի մղում որդուն,
Որ ազգի սիրոյն նա թափէ արիւն.
Ամօ՛թ այն հային եւ բիւր նախատինք,
Որ ազգի սիրոյն չի գործում բարիք։


Posted

in

, ,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *