Sarer Gaghatchem | Sarer Gaghatchem Itchek Tsadzretsek

Սարեր Կ՚աղաչեմ

Սարեր, կ՚աղաչեմ, իջէ՛ք, ցածրեցէ՛ք,
Գնում եմ եարիս, մի ճամբայ բացէ՛ք,
Աստուած կը սիրէք, ճամբէս միք կապի՝
Շատ եմ պապակել, սիրտս կը շտապի։

Կարօտ, ա՜խ, կարօտ, ջիգեարս եարոտ,
Հէ՜յ, ճամբէս չաթին, ‘շոտ է, քարոտ,
Ջահել հասակից սիրեցի նրան,
Բայց նամարդ մարդիկ խլեցին տարան։

Շերամ, սէգ եարիդ սիրտն է սառել,
Էլ ի՞նչ ես ի զուր ‘արուանայ դառել,
Չոքել կ՚աղաչեմ սարին ու քարին,
Ուրիշն է սիրել քո սիրած եարին։

Գուսան Շերամ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *