Sari Sev Aghtchig | Sari Sev Aghtchig, Kezmov Ayrvel Em

Սարի Սեւ Աղջիկ

Սարի սեւ աղջիկ, քեզմով այրուել եմ,
Քեզ եար ունենալ միշտ ‘ա’աքել եմ,
Անքուն, անդադար միշտ քեզ եմ կանչում,
Ոտքերիդ հետքն է սիրուն ջան, ծաղկունքով նաշխուն։

Գիշեր ու ցերեկ, դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, ա՜խ սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են, տարին մէկ անգամ,
Իսկ դու գարունն ես՝ սիրուն ջան, յաւերժ անթառամ։

Անցնում ըն կեանքիս ջահել օրերը,
Բայց միշտ պայծառ է մնում քո սէրը
Ես քո մուսան եմ ինձ մի չարչարի,
Եկ կեանքիս կեանք բեր սիրուն ջան քո սրտով գարուն։

Գիշեր ու ցերեկ, դու իմ երազն ես,
Քեզնով եմ ապրում, ա՜խ սրտիս մուրազն ես,
Ծառերը ծաղկում են, տարին մէկ անգամ,
Իսկ դու գարունն ես՝ սիրուն ջան, յաւերժ անթառամ։

Գուսան Աշոտ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *