Sasoun | Sasoun Kavar, Hin Hayastan

Սասուն

Սասուն գաւառ, հին Հայաստան,
Համբաւդ լսեց աշխարհ համայն,
Երիտասարդ են քաջազուն,
Հայոց պարծանք միայն Սասուն։

Սասուն պարարտ հովիտներով,
Պարծի ընդմիշտ իւր քաջերով,
Որք թե՛ւ ուտեն կըլկըլ կորեկ,
Խաղան ընդ սուր գիշեր, ցորեկ։

Սասուն գաւառ, անտառներով,
Պարսպապատ բարձր լեռներով,
Դիմադրեց միշտ քիւրդ զօրքերուն,
Հայոց մատաղ եղաւ Սասուն։

Սասուն երկիր լեռներու մէջ,
Ալ ողբացաւ իւր ելեւէջ,
Քարոտ, լեռնոտ ու խորտ ու բորտ,
Սասուն բուրէ այժմ արեան հոտ։

Սասուն երկիր յոյժ բարելի,
Լեռներ, դաշտեր ծաղկօք են լի,
Թէեւ Թահսին քանդեց Սասուն,
Բիւր Հայք բաղձան սեւ հողերուն։

Սասուն կոտրել ետ հրաման,
Գազանատիպ Համիտ Սուլթան,
Կանայք, մանկունք եւ Արք ինկան,
Իբր քաջաբար զոհ հայկական։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *