Seropi Hishadagin | Vosgi Kakatuh Partsr Nemrootah

Սերոբի Յիշատակին

Ոսկէ գագաթը բարձր Նեմրութայ
Վա՛ռ վա՛ռ կը շողայ մէջ Վանայ ծովուն.
Ազիզ անունդ, քաջ Սերոբ “աշա,
Ալմաստով ‘էլուն մէջ մեր սրտերուն.
Թո՛ղ արաքներուդ արժանի գովքն էլ՝
Ջինջ աղբիւրի պէս գլայ գլգլայ…

Նեմրութայ սարը հազար ակն ունի՝
Հազարն էլ Մշու դաշտն Ի վայր կ՚երթայ.
Մենակ Սերոբի աղբիւրը սրտի
Խեղճ ժողովուրդի սրտի մէջ կ՚երթայ.
Ազատ օրերի, դալար օրերի
Ծարաւ ժողովուրդի սրտի մէջ կ՚երթայ…

Նեմրութայ սարը քառսուն ժէռ ունի՝
Քառսունի գլխին մարմար քարա’ կայ,
Էն քարա’ի վրայ արծիւն է նստեր
Ժէռերի արքան իր գահին վրայ
Ու կտուցի մէջ մի սիրտ է բռներ,
Եւ զիլ կը կանչէ, չորս դին ձէն կու տայ
Սարերի արքան ամպերի վրայ…
Է՜յ, ականջ առէ՛ք, հովեր ու հաւքեր,
Կտրիճ Սերոբի սիրտն է սրտիս մէջ,
Սիրտը, որ ձեզնէն բարձրանց կը թռնէր։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *