Tartsyal Payletz | Tartsyal Payletz Sasno Klkhin

Tartzyal Paylets
Դարձեալ Փայլեց

Դարձեալ փայլեց Սասնոյ գլխին
Ազատութեան դրօշակ,
Կեցցէ՛ հայրենիք գոչելով
Բարձրացրին աղաղակ։

Թնդաց, որոտաց ձայներից
Ողջ աշխարհը հայկական,
Խումբ խումբ կը գան հայ զաւակներ
Հայրենիքի օգնութեան։

Գուրգէն, Վահան, Հրայր Դժոխք,
Քաջ Անդրանիկ ղեկավար,
Տալւորիկի լեռներումը
Շրջում էին անդադար։

Սարսափեցին քիւրդ ցեղերը,
Մինչ պալատը սուլթանի,
Հրամայեց շուտ կործանել
Դիրքերը հայդուկների։

Ահա անգութ մեր թշնամին…
Սարսափելի տեսարան.
«Ժամանակն է, վրէժ լուծել»,
Գոչեց ձայնը հայկական։

Կրակ տեղաց հայ քաջերի
Բնակավայր դիրքերից,
Կոտորուեցին թշնամիներ,
Ահռելի գնդակներից։


Posted

in

, ,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *