Tou Tchasetsir | Tou Tchasetsir Tchem Siroum Kez

Դու Չասացիր

Դու չասացի՛ր չեմ սիրում քեզ,
Բայց ես ինչո՞ւ այդ զգացի.
Դու ժպտացիր բազմախորհուրդ
Բայց ես ինչո՞ւ սարսռեցի։

Դու լռեցիր ժպտուն դէմքով
Քեզ մօտ պարտուած ինձ զգացի
Շշնջացիր թաքուն հեւքով
Այլայլուեցի ու գնացի։

Բայց էլ երբեք ետ չդարձայ
Քեզ չյիշել որոշեցի,
Սիրելով քեզ ես հեռացայ,
Անդարձ կարօտդ զգացի։

Դարձայ անտուն, դարձայ անքուն,
Դարձայ երազ, երազի մէջ,
Դարձայ ստուեր, կարօտ անհուն
Ու որոնող աչքեր անվերջ։

Խօսք՝ Յ.Մանասերեանի
Երաժ.Ա.Հարմանտեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *