Toukh Mazert | Toukh Mazerout Tarman E Trel Mer Golkhozi Galuh

Թուխ Մազերդ

Թուխ մազերուդ դարման է դրել մեր կոլխոզի կալը,
Շողշողում է վառ պատկերդ լուսնեակ երեսիդ խալը,
Քամին բերել ու կը տանէ դէմքիդ Հայկական ալը։
Միայն մէկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գիւզալի հետ խօսալով։

Ինչպէս մարմանդ ծով,
Թուխ մազերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջէյրան,
Դու քամահարով։

Արեգակը նախանձում է էդ քո երեսիդ շողին,
Կալի մռեղը դրել է ականջիդ ալմաստ օղին,
Հազար երնէկ, բիւր հազար, քեզի բերող ծնողին։
Միայն մէկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գիւզալի հետ խօսալով։

Ինչպէս մարմանդ ծով,
Թուխ մազերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջէյրան,
Դու քամահարով։

Արշալոյսին լուսաստղն ելաւ առաւօտուայ զով հովին,
Աշուղները սազերն առած, Էլինա՛ր, քեզ կը գովին,
Շահէն տեսաւ մէկ քեզանից աչք ու ունքերը ծովին։
Միայն մէկ անգամ եմ տեսել խաս ալով,
Իմ աննման գիւզալի հետ խօսալով։

Ինչպէս մարմանդ ծով,
Թուխ մազերդ՝ ծով,
Մաղ ես անում, իմ ջէյրան,
Դու քամահարով։

Գուսան Շահէն


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *