Yar Arants Kez | Hazar Darva Gyank Te Indz Dan

Եար Առանց Քեզ

Հազար տարուայ կեանք թէ ինձ տան,
Եար առանց քեզ, ինչի՞ս է պէտք.
Հազար ու մի ‘առք թէ ինձ տան,
Եար առանց քեզ, ինչի՞ս է պէտք։

Դու իմ արեւ անուշ գարնան,
Շաղ ու անձրեւ ջահելութեան.
Հազար աստղեր թէ որ ինձ տան,
Եար առանց քեզ, ինչի՞ս է պէտք։

Հազար կանաչ արտեր ինձ տան,
Հազար անուշ վարդեր ինձ տան,
Հազար անգին զարդեր ինձ տան,
Եար առանց քեզ, ինչի՞ս է պէտք։

Հազար կարօտ հազար մուրազ,
Ունիմ սրտիս, ո՜վ իմ երազ.
Հազար դրախտ Աշոտիս տան,
Եար առանց քեզ, ինչի՞ս է պէտք։

Գուսան Աշոտ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *