Yes Sbasoum Em Kez Hayrig | Ays Darva Ko Nverneruh Ou Zourdn En Im Pokrig

Ես Սպասում Եմ Քեզ Հայրիկ

Այս տարուայ քո նուէրները մութն ու ցուրտն են, իմ փոքրիկ
Այս տարի պայթող ռումբերը քեզ դարձել են խաղալիք
Եւ այս խաղը պատերազմն է որ խաղում են մեծ մարդիկ
Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝
Ես սպասում եմ քեզ հայրիկ։
Ախ այս ինչ ձմեռ պապի է
Որ քո տանն է յայտնուել
Այս թշուառ ծեր մուրացկանը
Տես ինչեր է քեզ բերել
Ախ այս ինչ ձմեռ պապի է։
Որ քո տանն է յայտնուել
Այս թշուառ թա’առականը
Նուէրներ է քեզ բերել
Իսկ նրա բերած նուէրը
Մահուան գոյժ ու արցունքն է
Հողի տակ մեռած մարդիկ են
Եւ, մեղայ քեզ, մանուկներ
Հողին տակ մեր եղբայրներն են
Ու քոյրերը մեր քնել
Իսկ հողի վրայ մեր կեանքը
Անէծքի է վերածուել
Ախ այս ինչ երկար ձմեռ է
Տեսնես երբ կը վերջանայ
Երբ նորից բացուի գարունը
Քո հայրիկը տուն կը գայ
Քո հայրիկը, իմ ‘ոքրիկս, անպայման մի օր կը գայ
Քո հայրիկը, անուշիկս, կը գրկի քեզ կը խաղայ
Իսկ եթէ յանկարծ, ‘ոքրիկս, քո հայրիկը ուշանայ
Դու յիշիր նրան, պզտիկս
Նա քեզնից չի հեռանայ
Եւ դաժան այս ձմեռները
Դու շատ շուտ կը մոռանաս
Երբ նորից բացուի գարունը
Դու շատ շուտ կը մեծանաս
Դու ‘ակի քո աչուկները
Եւ նրան մի մոռանայ
Քո հայրիկը, իմ պզտիկս
Անպայման մի օր կը գայ
Քո հայրիկը, տես, եկել է, ուսերին կանաչ սարեր
Քո հայրիկը, տես, եկել է, աչքերում արեգակներ
Այդ նրա ուժեղ ձեռքերն են բարձրացնում քեզ դէպի վեր
Որ եկել է քեզ նուէր։

Ռուբէն Հախվերդեան


Posted

in

,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *