Artyok Ov Er Meghavor | Ayn Mi Aghpuir Er Zoulal Gargatchoum

Արդեօք Ո՞վ Էր Մեղաւոր

Տղ.Այն մի աղբիւր էր, զուլալ կարկաչում
Վարդերի միջով հոսեց ու անցաւ։

Աղ.Ոչ, կարծես էն էր, զմրուխտ մի թռչուն,
Գարնան պարտէզից թռաւ հեռացաւ։

Մի.Տարիներ են անցել, նոր գարուն է բացուել
Բայց քեզ եմ յիշում, ամէն օր,
Արդեօք ո՞վ էր, արդեօք ո՞վ էր մեզնից մեղաւոր։

Աղ.Գարուն է նորից, սէր իմ հեռաւոր,
Մոռանանք օրը, տխուր բաժանման։

Մի.Չհարցնենք իրար՝ ո՞վ էր մեղաւոր,
Եւ սիրենք իրար, անցեալի նման։
Տարիներ են անցել, ծաղիկներ են բացուել
Ինչ օգուտ է յիշել, ամէն օր,
Արդեօք ո՞վ էր, արդեօք ո՞վ էր մեզնից մեղաւոր։

Powered by WordPress. Designed by WooThemes