Djadakir | Geskisheruh Houysel Eh Baranuh

Rouben Hakhverdian – Yerdjankutiun-Tchakatagir
Ճակատագիր

Կէսգիշերը հիւսել է պարանը
Լուսնեղջիւրը կախել երկնքից
Ո՞վ շարժեց արծաթէ վարագոյրը
Ո՞ւմ շշուկն արթնացրեց ինձ քնից։

Կէս գիշերը վառել է ջահերը
Հեռացել են հիւրերը տանից
Դատարկուել են բոլոր գաւաթները
Էլ չունեմ թասընկեր կարեկից։

Կէսգիշեր, եկ հարբենք
Ու խօսենք բացակայ տղերքից
Ում Աստուած շատ սիրեց
Ու նրանց բաժանեց մեզանից։

Ինչ որ մէկը պոկեց վարագոյրը
Ու լսուեց կրակոց անկիւնից
Խնայեց այս անգամ էլ ինձ մահը
Կէսժպիտ հեռացաւ ինձանից։

Կէսժպիտ համտեսեց նա այդ փաստը
Խոժոռուեց գինու սեւ մրուրից
Կարմրում է ճերմակ առագաստը
Որ կարել են սիրոյ համբոյրից։

Կէսգիշեր, եկ հարբենք
Գլորուենք լուսնի հետ կտուրից
Առաջուայ պէս պոկենք
Մեր համբոյրը կեանքի շուրթերից։

Երգելով խօսելու դաժան ախտը
Ինձ դարձել է կեանքի ուղեկից
Ինչ արած, ես կ՚երգեմ, դա է իմ բախտս
Շղթայուած եմ ես իմ կրքերից։

Միայն թէ թոյլ տուէք ինձ ապրել կեանքս
Մի մտէք երգիս մէջ ձեռքերով
Եւ խնդրում եմ որ դուք ձեր ոտքերը
Չսրբէք իմ գրած երգերով։

Կէսգիշեր, եկ հարբենք
Ու խռենք լաւ ու վատ օրերից
Ախ ինչ շուտ հեռացան
Ընկերներս այս մութ աշխարհից։

Մի պտոյտ էլ կ՚անի շուտով մահը
Կը տանի ինձ էլ իր ետեւից
Կէսգիշերը անցաւ, եկաւ պահը
Երգելու վերջին երգն իմ կեանքից։

Ես փորձում եմ կանգնել, բայց ոտքերս
Թուլացել են գինու փրփուրից
Արձակէք ձեռքերիս շղթաները
Որ կապել են ինձ իմ երգերից։

Կէսգիշեր, եկ հարբենք
Համբուրուենք այս վերջին պտոյտում
Ինձ սպասում են այնտեղ
Որտեղից երբեք ետ չեն դառնում։

Ռուբէն Հախվերդեան

Djadakir

Geskisheruh houysel eh baranuh
Lousneghtchouruh gakhel yergnkitz
Ov sharjetz ardzatuh varakouyruh
Oum shshougn artnazretz indz knitz

Ges kisheruh varel eh tchaheruh
Herazel en houreruh danitz
Tadargvel en polor kavatneruh
El tchounem tadunger garegitz

Geskisher, eg harpenk
Ou khosenk patsagadgherkitz
Oum Asdvadz shad siretz
Ou nrants pajanetz mezanitz

Intch vor meguh bogetz varakouyruh
Ou lsvetzgragotz angivnitz
Khnayets ays ankam el indz mahuh
Gesjbid heratsav indzanitz

Gesjbid hamdesetz na ayt pasduh
Khojorvetz kinou sev mrouritz
Varmroum eh djermag arakasduh
Vor garel en siro hampouritz

Geskisher, yeg harpenk
Klorvenk lousni hed gdouritz
Aratchva bes bogenk
Mer hampouryuh gyanki shourteritz

Yerkelov khoselou tajan apduh
Indz tarzel eh gyanki ougegitz
Intch aradz es gerkem ta eh im pakhds
Shghtayvadz em yes im grkeritz

Miyayn te touyl dvek indz abrel gyanks
Mi mdek yerkis metch tserkerov
Yev khntroum em vor touk tzer vodkeruh
Tchsrpek im kradz yerkerov

Geskisher, yeg harpenk
Ou khrenk lav ou vad oreritz
Akh intch shoud heratsan
Ungerners ays mout ashkharitz

Mi bdouyd el gani shoudov mahuh
Ge dani indz el ir yedevitz
Geskisheruh antsav, yegav bahuh
Yerkelou vertchin yerkn im gyankitz

Yes portsoum em ganknel, paytz vodkers
Toulatzel en kinou prpouritz
Ardzagek dzerkeris shghtaneruh
Vor gabel en indz im yerkeritz

Geskisher, yeg harpenk
Hampourvenk ays vertchin bdouydoum
INdz sbasoum en ayndegh
Vordeghitz yerpek yed tchen tarnoum

Powered by WordPress. Designed by WooThemes