El Oum Yerkem | El Oum Yerkem El Oum Asem Siregan

Էլ Ո՞ւմ Երգեմ

Էլ ո՞ւմ երգեմ, էլ ո՞ւմ ասեմ սիրեկան,
Քեզնից յետոյ պիտի լռեմ յաւիտեան.
Թող քո սէրը ինծի տանի գերեզման,
Միայն չասեն, թէ ուրիշի եարն ես դու։

Եարն ես դու, ճարն ես դու,
Իմ մատանու մի հազուագիւտ քարն ես դու։

Ախ, ինչ լեզուով պատմեմ, խօսեմ, եար քեզ հետ,
Ուր որ կ՚երթաս սիրտս էլ հանի տար քեզ հետ.
Թող ես տանջուեմ, թող ես քաշեմ քար քեզ հետ,
Միայն չասեն, թէ ուրիշԻ եարն ես դու։

Եարն ես դու, ճարն ես դու,
Վէրքով լիքը սրտիս դեղ ու ճարն ես դու։

Սէրդ եմ երգում իրօք, սակայն առանց քեզ,
Եար ես համր եմ, սազս էլ անձայն առանց քեզ.
Քո Հաւասուն մահն է միայն առանց քեզ,
Երբ որ ասեն,թէ ուրիշի եարն ես դու։

Եարն ես դու, ճարն ես դու,
Քաղցրահնչիւն իմ քնարի լարն ես դու

Գուսան Հաւասի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *