Eshkhemen Enbes Varvel Em | Eshkhemen Enbes Varvel Em

Էշխեմէն Էնպէս Վառուիլ Իմ

Էշխեմէն էնպէս վառուիլ իմ՝
Վունց Մէջլում՝ եա՜ր իմ ասում, էնտիղէմէն.
Գօզալի տիսուն կարօտ իմ՝
Հիտ քաշուի՛ սա՛ր իմ ասում, էնտիղէմէն, էնտիղէմէն։

Ղուրբան իմ ծուցիդ նըռանըն,
Հոգիս տամ շիմշատ կըռանըն,
Թաք պարկիմ եարի դըռանըն,
Էրուում եմ, ճա՛ր իմ ասում, էնտիղէմէն, էնտիղէմէն։

Հագիլ իս ատլաս խասեմէն,
Խըմեցո՛ւ ձեռիդ թասեմէն,
Համաշա էշխիդ բասեմէն
Էրուում եմ, ճա՛ր իմ ասում, էնտիղէմէն, էնտիղէմէն։

Բաղ կու սիրիմ, իս բաղման չիմ՝
Բաղի տիրուջըն ճանանչ իմ.
Բլբուլ իմ՝ սիրով վարդ կանչիմ,
Հիտ քաշուի՛, խա՛ր իմ ասում, էնտիղէմէն, էնտիղէմէն։

Սայաթ—Նովա

Powered by WordPress. Designed by WooThemes