Gharabagh | Siroun Yergir Im Kharabagh

Ղարաբաղ

Սիրուն երկիր իմ Ղարաբաղ,
Քեզ երգում եմ օր ու գիշեր,
Վառ անունդ իմ Ղարաբաղ,
Ինձ բերում են սիրոյ յուշեր։

Սարերի պաղ աղբիւրէն,
Ծառ ու ծաղկի ծով բոյրէն,
Կանաչ ծովերի զմրուխտ.
Գետերիդ հոսող ջուր ես։

Հէ՜յ իմ երկնասլաց,
Կամ ոլոր—մոլոր ճանապարհ,
Քեզ կանչում եմ քո կարօտով,
Երազում եմ դուն իմ սրտով։

Դու արծիւ ես իմ Ղարաբաղ,
Մենք թեւերը քո կուռ ամուր,
Քո արեւը շող ու շափաղ
Միշտ շողացող շարմաղ Խաթուն։

Լուսնեակի լոյս աղբիւր ես
Ամպ ու աստղի բարձունք ես,
Գարնան օրօրան երկիր,
Ղարաբաղ իմ բուրմունք ես։

Հէ՜յ իմ գեղուհի
Ու սիրուն անուշ սիրուհի,
Քեզ գրկում եմ քո կարօտով,
Երազում եմ՝ դո ւիմ սրտով։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *