Golkhozi Tchoban | Nor Lousapatzin, Arevitz Aratch

Կոլխոզի Չոպան

Նոր լուսաբացին, արեւից առաջ,
Հօտդ ‘ռուել է սարն ի՛ վեր կանաչ,
Արօտիդ չորս դին բացուել է կանաչ,
Քեզ պէս դուրեկան,կոլխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի, եար ջան,
Կոլխոզի չոբան, արեւիդ ղուրբան։

Ես ալ—մայիսին չեմ մտել պարտէզ,
Չեմ քաղել ծաղիկ, վարդեր հրակէզ,
Իմ անուշ հովիւ, կը սպասեմ ես քեզ,
Իմ ծաղիկ գարնան, կոլխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի, եար ջան,
Կոլխոզի չոբան,արեւիդ ղուրբան։

Իմ սէրն է անքուն հոգուդ ընկերը,
Հսկում ես հոտիդ ողջ գիշերները,
Հավասն էլ երգեց հերոսիդ սէրը,
Քաջ եւ պատուական, կոլխոզի չոբան.
Արեւնամուտին տուն արի, եար ջան,
Կոլխոզի չոբան,արեւիդ ղուրբան։

Գուսան Հաւասի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *