Havada Sirelis | Havada Havada Vor Siroum Em Kez Amenkitz Shad

Հաւատա՚ Սիրելիս

Հաւատա՛, հաւատա՛, որ սիրում եմ քեզ ամենքից շատ,
Հաւատա՛, սիրելիս ու սիրոյ ժպիտով ինձ ժպտա,
Դարձրու ինձ երջանիկ ժպիտով քո միակ, հաւատով լի,
Ա՜խ այնպէս ինձ ժպտա, որ դու՛ էլ ինձ սիրես ամենքից շատ։

Մի՛ նայի՛ր, մի՛ լռի՛ր, մի՛ տանջիր ինձ այդպէս, ես եմ սէրդ,
Մի՛ թաքցրու աչքերդ, սիրով լի՛, կեանքով լի՛, դէ՛ ժպտա,
Գտիեմ որ դու էլ ես սիրում ինձ, քեզ մատնում են աչքերդ,
Մատնում են աչքերդ, ժպիտդ, հայեացքդ, հաւատա՛։

Հաւատա՛ սիրելիս, հաւատա՛ պաշտելիս, հաւատա՛ ինձ,
Մեզ կեանքն է մօտեցրել, մեզ կեանքն է ջերմացրել, որ սիրենք,
Տարիները կ՚անցնեն, չենք լինի էլ ջահել, հաւատա՛ ինձ,
Էլ ինչու՞ չսիրենք մենք իրար ջերմ սիրով ամենքից շատ։

Խօսք՝ Յ.Մանասերեանի
Երաժշ.՝Յ.Մանասերեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *