Hayastan | Im Yergri Vra Shoghoum Eh Saruh Ararad

Հայաստան

Իմ երկրի վրայ շողում է՝ սարը Արարատ.
Եւ խաղողը մեր ժպտում է՝ քաղցր ոսկեհատ.
“այլ’լում է մեր Սեւանը, լոյս տալի անվերջ.
Ու ծաղկում է Երեւանը, իմ քաղաքը պերճ։

Թնդա՛ զուարթ իմ երգ վարար,
Անցիր աշխարհ արար.
Դու իմ սրտից թեւեր առար.
Շողա՜, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արեւաշող իմ Հայաստան։

Քաջագործ են ջահելները՝ մեր գարունն են թանկ.
Իմաստուն են ահելները՝ ‘առք են ու պարծանք.
Ալուան վարդ են աղջիկները, սէրն է իմ վկայ.
Ով տեսնի հուր աչիկները, էլ հանգիստ չկայ։

Թնդա՛ զուարթ իմ երգ վարար,
Անցիր աշխարհ արար.
Դու իմ սրտից թեւեր առար.
Շողա՜, դալար իմ բուրաստան,
Ծաղկած իմ այգեստան,
Արեւաշող իմ Հայաստան։

Խօսք՝ Յ.Ղուկասեանի
Երաժ.Ա.Այուազեանի

Powered by WordPress. Designed by WooThemes