Hayrenyats Siro Hamar | Hayrenyats Siro Hamar Khmper Badrastel En Katch

Hovig Krikorian – Badaniyin Kirkeh – Hayrenyats Siro Hamar
George Tutunjian – Compilation – Hayrenyats Siro Hamar
Karnig Sarkissian – Hayrenyats Siro Hamar
Հայրենեաց Սիրոյ Համար

Հայրենեաց սիրոյ համար
Խմբեր պատրաստել են քաջ,
Հրացանները ուսերին,
Փամփուշտները աջ ու ձախ։

Հնազանդ կարգով շարուած,
Իրանք առիւծի պէս քաջ,
Խմբապետը հրահանգ տուեց
Գնալ դէպ յառաջ յառաջ։

Ոսկեզօծ բաշլուղներով,
Լազի շորեր թանկագին,
Գնում էին դէպի Սասուն
Օգնելու Անդրանիկին։

Խմբապետը Նեւրուզն էր,
Օգնականը շատ քաջ էր,
Աղճոն առաջ կանգնած էր,
Պատերազմի կը սպասէր։

Հայ քաջերը դիրք մտան,
Թշնամուն պաշարեցին,
«Ամէն կողմից կրակ տուէք,
Կոտորեցէ՛ք» գոռացին։

Եաման եկաւ ջան ֆեդան,
Սարսափ տիդեց բանակին,
Փախչում էին դէպի լեռներ,
Վախկոտները խմբովին։

Խաւարից լոյս ծագեցաւ,
Երեւում էին յոյսեր.
Դաշնակցութեան ցանած սերմեր
Տալիս էին նոր նոր բոյսեր։

, ,

Powered by WordPress. Designed by WooThemes