Himi El Lrenk | Himi El Lrenk, Yeghpark, Himi El

Հիմի է՛լ լռենք

Հիմի է՛լ լռենք, եղբարք, հիմի է՛լ,
Երբ մեր թշնամին իր սուրն է դրել,
Իր օրհասական սուրը մեր կրծքին,
Ականջ չի դնում մեր լաց ու կոծին։
Ասացէ՛ք, եղբարք, հայեր, ի՞նչ անենք,
Հիմի՞ է՛լ լռենք։

Հիմի է՛լ լռենք, երբ մեր թշնամին,
Դաւով, հրապուրանքով տիրեց մեր երկրին,
Ջնջեց աշխարհից հայկայ անունը,
Հիմքից կործանեց Թորգոմայ տունը,
Խլեց մեզանից թագ, ե՛ւ խօսք, ե՛ւ զէնք,
Հիմի՞ է՛լ լռենք։

Հիմի է՛լ լռենք, երբ մեր թշնամին,
Խլեց մեր սուրը՝ պաշտպան մեր անձին,
Մշակի ձեռքիցն էլ խոփը խլեց,
Այդ սուր ու խոփից մեր շղթան կռեց։
Վա՜յ մեզ, շղթայով կապուած գերի ենք,
Հիմի՞ է՛լ լռենք։

Powered by WordPress. Designed by WooThemes