Հիմն Արցախի
Ազատ ու անկախ Արցախ,
Քո տուն—ամրոցը կերտեցինք,
Պատմութիւնը մեր երկրի
Մեր սուրբ արեամբ մենք սերտեցինք։
Դու բերդ ես անառիկ,
Բարձունք սրբազան, վեհ անուն,
Մասունք աստուածային,
Քեզնով ենք յաւերժանում։
Դու մեր լոյս հայրենիք,
Երկիր, հայրենեաց դուռ սիրոյ,
Ապրիր դու միշտ խաղաղ,
Մեր հին ու նոր Ղարաբաղ։
Քաջերն ենք մենք Հայկազուն,
Մռաւ ենք, Քիրս ենք Թարթառ,
Մեր վանքերով լեռնապահ՝
Անյաղթելի մի բուռ աշխարհ։
Խօսք՝ Ս.Նասիբեան
Երաժ.Վ.Յակոբեան
Leave a Reply