Hin Unger | Heratzan Meznitz Mer Hin Oreruh Modenoum En Nor Jamanagner

Rouben Hakhverdian – Hin Enker
Հին Ընկեր

Հեռացան մեզնից մեր հին օրերը
Մօտենում են նոր ժամանակներ
Ո՞ւր ես դու կորել, իմ բարեկամս
Ո՞ւր ես դու կորել, իմ հին ընկեր։

Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդեօք ո՞ւր ես դու կորել
Հին ընկեր, իմ անգին ընկեր, չեմ կարող Քեզ գտնել
Ի՞նչ կախարդ է քեզ կախարդել, ի՞նչ թակարդ ես դու ընկել
Հին ընկեր, իմ անգին ընկեր, ես կարող եմ քեզ փրկել։

Հեռացան մեր մութ ու գորշ օրերը
Մօտեցան պայծառ ժամանակներ
Փոխուեցին կարծես թէ հին տէրերը
Նրանց տեղ եկել են նոր տէրեր։

Նոր տէրերի մօտ դեռ խրախճանք է
Նոր տէրերը դեռ չեն կշտացել
Հին տէրերի մօտ անհուն զարմանք է
Թէ նորերն ինչքան են յղփացել։

Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդեօք նո՞յնն ես մնացել
Նիհարե՞լ ես դու թէ լցուել ու յետոյքդ հաստացրել
Հին ընկեր, իմ անգին ընկեր, քեզ պաշտօն դեռ չե՞ն տուել
Քեզ իմ լաւ, իմ անգին ընկեր, նոր տէրերը չե՞ն գնել։

Այս աշխարհը նոյնն է, բարեկամս
Չփորձես յանկարծ նրան փոխել
Փոխուեցին կարծես թէ հին տէրերը
Նորերը խաղում են հին դերեր։

Եւ մեր նորընծայ ու խիստ տէրերը
Մեզ դարձեալ փորձում են վախեցնել
Մենք ասում ենք դրանց տիրու մէրը
Մահը մեր վաղուց ենք մենք տեսել։

Հին ընկեր, իմ անգին ընկեր, արդեօք նո՞յնն ես մնացել
Ո՞ւմ հետ ես արդեօք հաց կիսել եւ ո՞ւմ հետ ընկերացել
Հին ընկեր, իմ անգին ընկեր, քո գոյնը չե՞ս փոխել
Քեզ իմ լաւ,իմ ազնիւ ընկեր, նոր տէրերը չե՞ն…։

Մեզ սեղմում են նոր ժամանակները
Ինչպէս երկաթէ պնդօղակներ
Մինջեւ վերջ ձգէք ձեր գօտիները
Պէտք է դիմանալ ու դիմադրել

Եւ մեր անտարբեր ու բութ դէմքերը
Դարձել են արդէն մութ դիմակներ
Մենք ըմբռնումով տանում ենք բեռը
Որը չենք կարող չհանդուրժել։

Ռուբէն Հախվերդեան

Hin Unger

Heratzan meznitz mer hin oreruh
Modenoum en nor jamanagner
Our es tou gorel, im paregams
Our es tou gorel, im hin unger

Hin unger, im ankin unger, artyok our es tou gorel
Hin unger, im ankin unger, tchem garogh kez kdnel
Intch gakhart eh kez gakhartel intch tagart es tou ungel
Hin unger im ankin unger yes garogh em kez prgel

Heratzan mer mout ou korsh oreruh
Modetzan baydzar jamanagner
Pokhvetzin gardzes te hin dereruh
Nrantz degh yegel en nor derer

Nor dereri mod ter khrakhdjank eh
Nor dereruh ter tchen gshdatzel
Hin dereri mod anhoun zarmank eh
Te norern intchkan en ghpatzel

Hin unger, im ankin unger, artyok nouyn es mnatzel
Niharel es tou te ltzvel ou hedouykt hasdazrel
Hin unger, im ankin unger, kez bashdon ter tchen dvel
Kez im lav, im ankin unger, nor dereruh tchen knel

Ays ashkharhi nouyn eh, paregams
Tchportses hangardz nran pokhel
Pokhvetzin gartdzes te hin dereruh
Noreruh khaghoum en hin terer

Yev mer norentza ou khisd dereruh
Mez tartsyal portsoum en vakhetznel
Menk asoum enk trantz sirou meruh
Mahu mer paghoutz enk menk desel

Hin unger, im ankin unger, artyok nouyn es mnatzel
Oum hed es artyok hatz gisel yev oum hed ungeratzel
Hin unger, im ankin unger, ko kouyne tches pokhel
Kez im lav, im azniv unger, nor dereruh tchen

Mez deghmoum en nor jamanagneruh
Intchbes yergati bntoghagner
Mintchev vertch tzkek tzer kodineruh
Bedk eh timanal ou timatrel

Yev mer andarper ou pout temkeruh
Tartzel en arten mout timagner
Menk umprnoumov danoum enk peruh
Vore tchenk garogh tchhantourjel

Powered by WordPress. Designed by WooThemes