Im Hay Aghtchig | Im Hay Aghtchig Our Vor Knas

adiss-harmandian-im-hay-aghchig
Իմ Հայ Աղջիկ

Իմ հայ աղջիկ, ուր որ գնաս
Դէյրէտ հագել ես կերպաս,
Չի լինի որ մէկ անգամ,
Որ ուզենաս, մօտս գաս։

Լա, լա, լա…

Ամէն գիշեր քեզ համար
Չունեմ հանգիստ, քուն, դադար,
Ինչո՞ւ դու ինձ չես նայում
Սիրտս քեզ երազում
Իմ հայ աղջիկ, շէկ աղջիկ
Սիրտս քեզ կարօտ է,
Միայն քեզ կարօտ է։

Լա, լա, լա…

Իմ հայ աղջիկ սիրաւոր
Ոսկէ մազեր բիւրաւոր
Ես քեզ այնքան սիրեցի
Դու ինձ թողիր վիրաւոր։

Լա, լա, լա…

Արեւիդ մատաղ, սիրուն,
Բարեւիդ մատաղ, սիրուն,
Դու հագել ես ալուան անգին
Գեղեցիկ մարալ ես անգին,
Իմ հայ աղջիկ, շէկ աղջիկ
Սիրտս քեզ կարօտ է,
Միայն քեզ կարօտ է։

Խօսք եւ Երաժ.
Ն.Աբանեանի


Posted

in

, ,

by

Comments

One response to “Im Hay Aghtchig | Im Hay Aghtchig Our Vor Knas”

  1. Levon Avatar
    Levon

    i love this song so much. hay aghtchig is the number #1 Armenian Song from Adiss Harmandyan. Thank you Adiss. You are my favourite.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *