Im Yerevan | Ko Yerginkuh Dzov Eh Gaboudag

Իմ Երեւան

Քո երկինքը ծո՛վ է կապուտակ,
Դու կանաչ ես ու ծաղկուն,
Ինձ ժպտում են արեւաթագ
Քո շէնքերը վարդագոյն։
Քո գրկումն է վարդը իմ բացուել,
Ախ, քեզնից լաւ վայր չկայ.
Քո գրկումն եմ երջանկացել
Ու սիրել մի աղջկայ։

Սիրտս քեզ է երգում,
Դու սէրն ես իմ անմար,
Սիրտս քեզ է երգում,
Եւ երգում է միայն քեզ համար
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես Երեւան։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երեւան…

Քո երգերը քաղցր են ու անուշ,
Ախ, քեզնից լաւ վայր չկայ.
Քո ցերեկն է արեւալոյս,
Քո գիշերը պարզկայ.
Եւ քո սէրն է ինձ վառ կեանք տալիս,
Եւ գրկում լուռ գիշերուան,
Քո լոյսերն են երջանկալի
Ինձ ժպտում, իմ Երեւան։

Սիրտս քեզ է երգում,
Դու սէրն ես իմ անմար,
Սիրտս քեզ է երգում,
Եւ երգում է միայն քեզ համար
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Դու ժպտում ես Երեւան։
Մեր անուշ Հայաստանում,
Մեր քնքուշ բուրաստանում
Իմ սրտումն ես, Երեւան…

Խօսք՝ Յ.Ղուկասեանի
Երաժ.Կ.Օրբելեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *