Intchou Siretzir | Intchou Siretzir Ko Sern Em Asir

Ինչու՞ Սիրեցիր

Ինչու՞ սիրեցիր քո սէրն եմ ասիր,
Անընկեր հոգուդ ընկերն եմ ասիր.
Ասիր թէ յաւերժ սէր պիտի տամ քեզ
Որ դու ինձ երգես քանի որ կամ ես.
Ախ անուշ լեզուով սիրտս գերեցիր
Այ՛ դու սեւասիրտ ինչու՞ սիրեցիր։

Ինչու՞ սիրեցիր այրող շանթԻ պէս
Իմ անսէր սիրտը արիր սիրակէզ
Տուիր իմ հոգւոյն հարուած մահաբեր,
Քո սէրն եմ երգում ցերեկ ու գիշեր.
Եար անուշ լեզուով սիրտս գերեցիր,
Ախ՛ դու սեւասիրտ ինչու՞ սիրեցիր։

Խօսք՝ Հավասիի
Երաժշ.՝Լ.Գաթրճեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *