Jbda | Artsounk Ga Noritz Ko Atchkeri Metch

Ժպտա

Արցունք կայ նորից քո աչքերի մէջ,
Շուրջ բոլորը քեզ թուում է ի զուր,
Քո սիրոյ համար եղել է մի վերջ,
Եղել է դժուար, եղել է զղջում,
Բայց ինչ էլ լինի դու մի վհատուիր,
Սէրը չի մեռնում, հեռանում է նա,
Հեռացման մէջ էլ կայ մի վերադարձ,
Կայ մի վերադարձ, շարունակիր ժպտալ,
Ժպտալ, ժպտալ, ժպտալ, ժպտալ,
Շարունակիր ժպտալ։

Լա, լա, լա…

Անցիր քո ճամբան, թէ հեշտ, թէ դժուար,
Նայիր շուրջ բոլոր, որոնիր նրան,
Նա դեռ պիտի գայ, պիտի գտնի քեզ,
Պիտի ասի քեզ միակ աննման,
Ու թէ ուշանայ, դու մի վհատուիր,
Սէրը ուշանում, բայց գալիս է միշտ։
Գալիս է մաքուր, պայծառ ու հպարտ,
Պայծառ ու հպարտ, շարունակիր ժպտալ,
Ժպտալ, ժպտալ, ժպտալ, շարունակիր ժպտալ…։

Խօսք՝ Ե.Կարապետեանի
Երաժ.Ռ.Ամիրխանեանի

Powered by WordPress. Designed by WooThemes