Kaylerk Tashnagtsootyan | Taduh Mer Tasuh Kazan Vosdkhin Tehm

Քայլերգ Դաշնակցութեան

Դատէ մեր դատը գազան ոսոխին դէմ,
Մինչ չի զիջանի քաջ հայերիս դէմ,
Ինչ կարող Է վանդակից ազատուած,
Առիւծի յառաջ կանգնել դէմ առ դէմ։

Ազատ լեռների կորիւնի նման,
Կանգնել ենք իրենց դէմ յանդիման,
Ինչքան որ կ՚ուզէ թող վառէ վառօդ,
ՉԻ կարող անել մեզի ոչ մի բան։

Շատ թշնամիներ մեզ դէմ միացան,
Քանիցս անգամ եղան ցիր ու ցան,
Դաշնակցութեան դրօշակի ահից,
Չեն կարող բռնել ոչ սուր ոչ հրացան։

Նա թող սպասէ՝ ձմեռ թէ գարուն,
Ինչ պիտի անէ Սասնոյ սարերուն,
Գան դէպ հարաւ քո պաշտած վայրը,
Շատ չի բերէ քեզ քո թա’ած արիւն։

Անդրանիկ ունինք մենք քաջ խմբապետ,
Դու լաւ ճանաչիր ով սպարապետ,
Անառիկ ամրոց մեր գլխի վերեւ,
Կանգնել է մեզ համար Սուրբ Կարապետ։

Կայծակի նման տղերք ձախ ու աջ,
Զարնելով տանենք դրօշակն յառաջ,
Զէնքերիս ձայնից թող լեռներ գոռայ,
Յաղթութիւն է մերն, մերն ուռռա՜։


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *