Khani Yerkuh | Loosin Tchgar, Moot Kisher Er

Խանի Երգը

Լուսին չկար, մութ գիշեր էր,
Մի խումբ կ՚երթար արագ արագ,
Տեսանք որ քաջ Խանի խումբն էր,
Զինուած էին մօսիններով։

Կեանքերը ազգին նուիրած,
Կտրիճ Խանը առաջ ինկած,
Գնում էին տաճկաց սահման,
Թռչում էին կրակի նման։

Հրացանները ուսերին,
Դրօշակը պարզել էին,
Գնում էին ուրախ զուարթ,
Ազատութիւն երգում էին։

Մութ անտառից անցնում էին,
Ամէն մէկը առիւծ էին,
Նժոյգ ձիաց վրայ նստած՝
Մերկ սուրերը քաշել էին։

Երբ քաջ Խանը ելաւ Բասեն,
Թնդանօթներ արձակեցին,
Հայ քաջերի մօսիններից,
Գնդակները գոռգոռացին։

Երբ քաջխանը հրահանգ կու տար,
Արի՛ք առիւծներս իմ քաջ,
Մտան թշնամու խիտ շարքեր,
Կոտորեցին ձախն ու աջ։

Կեցցէ՛ Խանը իր խմբովը,
Սարսա’ թողեց Բասենումը,
Երեք օր ու գիշեր կռուեց,
Աչերիցը կտրեց քունը։

Հայաստանի հողին վրայ,
Քաջը թա’եց իր արիւնը,
Յիշենք հայեր չմոռանանք,
Կտիճ Խանի սուրբ անունը։

Powered by WordPress. Designed by WooThemes