Maro Mgo | Gyankuh Arantz Yerk Ou Bari

Մարօ Մկօ

Մկօ.—Կեանքը առանց երգ ու պարի,
Առանց սիրոյ եւ գինիի,
Հաւատացէք իմաստ չունի վա՜յ…
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Կը սիրէ գինի.
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Աղուոր կին ունի.
Մար.—Ա՛յ մարդ, բաւէ, Աստուած սիրես
Դու ջահե՞լ թէ խելագար ես
Քեզ վայել չէ, կնկայ տէր ես, վա՜յ
Խմբ.—Երանի այն կնոջ երանի
Մար.—Որ էրիկ չունի.
Խմբ.—Երանի այն կնոջ երանի
Մար.—Ցաւ ու հոգ չունի։

Մկօ.—Կարգուիլը գիտէ՞ք ինչ է
Թէ ‘որձանք է, թէ տանջանք է,
Մինչեւ կինը հոգին ‘չէ վա՜յ…
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Որ կնիկ չունի.
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Միշտ ազատ կ՚ապրի։

Մար.—Գիշեր ցերեկ շուրջս դարձար,
Վայ իմ գլխուն ‘որձանք դարձար,
Ինձ պէս կնկայ արժանացար վա՜յ…
Խմբ.—Երանի, երանի, քեզ տիկին,
Մար.—Մաշեց իմ հոգին,
Խմբ.—Երանի, երանի, քեզ տիկին,
Մար.—Վա՜յ իմ սեւ բախտին։

Մկօ.—«Մկօ՛, խղճա՛ ինձ» կ՚ըսէիր,
Մոռցա՞ր որ ինձ կ՚աղաչէիր,
Գիշեր—ցերեկ քուն չունէիր, վա՜յ…
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Որ կնիկ չունի
Խմբ.—Երանի այն մարդուն երանի,
Մկօ.—Գլխու ցաւ չունի…։

Մար.—Աղջի մարօ, ախ անաստուած
Կ՚աղաչէիր ոտս ինկած,
Հիմա մոռցար, վայ դու ցնդած, վա՜յ։
Խմբ.—Երանի այն կնոջ երանի
Մար.—Որ էրիկ չունի
Խմբ.—Երանի այն կնոջ երանի
Մար.—Գլխու ցաւ չունի։

Խմբ.—Ամօթ է ձեզ, ալ՛ վերջ տուէք,
Քսան տարուայ կարգուած էք,
Իրար եկէք, հաշտուեցէք վայ
Դէ գնա՛, դէ գնա՛ Մարօ ջան,
Մար.—Մեռնեմ, չեմ գնայ.
Խմբ.—Դու գնա՛, դու գնա՛, Մկօ ջան
Մկօ.—Ես էլ չեմ գնայ.
Մար.—Մկօ՜
Մկօ.—Մարօ՜
Միա.—Ե՛կ հոգի ջան,
Մենք երկուքս էլ իրար ղուրպան,
Սա կատակ էր, թող իմանան, վայ՜
Տղք.—Երանի, երանի Մկոյին,
Մկօ.—Ունի այսպէս կին…
Աղջ.—Երանի, երանի Մարոյին,
Միա.—Երնէկ, մեր բախտին…։

Խօսք եւ Երաժ.՝
Ս.Էսմէրեանի

Powered by WordPress. Designed by WooThemes