Mayr Im | Ko Aperit Tchermoutoune Atchkerit Hetzoutoune

Մայր Իմ

Քո ափերիդ ջերմութիւնը,
Աչքերիդ հեզութիւնը,
Բառերիդ հոսքը հոգի գերող.
Մազերիդ ճերմակ քօղը,
Քո ժպիտն իմ հոգին միշտ ջերմացնող
Դու հարազատ քնքուշ, լաւ իմ, մամա
Քեզ եմ երգում ես անգին։

Քո վարսերիդ արծաթները,
Ոնց բարի խորհուրդներ,
Ձայնիդ ղօղանջը ոսկեթել։
Մազերիդ ճերմակ քօղը,
Քո ժպիտն իմ հոգին միշտ ջերմացնող
Դու հարազատ քնքուշ, լաւ իմ, մամա
Քեզ եմ երգում ես անգին։

Խօսք եւ Երաժ.
Ռ.Ամիրխանեանի

Powered by WordPress. Designed by WooThemes