Mi Sird Ounem | Mi Sird Ounem Knkoush, Pari

Մի Սիրտ Ունեմ

Մի սիրտ ունեմ քնքուշ, բարի,
Մի սիրտ ունեմ վառ սիրով լի,
Երնէ՜կ նրան, ով կը սիրէ,
Երնէկ նրան, ով կը տիրէ։

Հոգիս ինչպէս մի նուրբ թիթեռ,
Թռչում է վեր՝ դէպի եթեր։
Երնէ՜կ նրան, ով կը հասնի,
Երնէկ նրան, ով կը տեսնի։

Այն արեւի բոցերի մէջ
Կ՚ուզեմ այրել սիրտս անշէջ,
Երնէ՜կ նրան, ով որ ինձ պէս,
Գիտէ տանջուել սիրով այսպէս։

Խօսք՝ Տ.Տէրունիի
Երաժ.Գ.Ղազարեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *