Ororotsayin Yerk | Ari Im Sokhag, Togh Bardez Merin

Օրորոցային Երգ

Արի’, իմ սոխա’կ, թո’ղ պարտեզ, մերին,
Տաղերով քո’ւն բեր տղիս աչերին.
Բայց նա լալիս է, դու, սոխա’կ, մի’ գալ.
Իմ որդին չուզե տիրացու դառնալ:

Ե’կ, աբեղաձա’գ, թող արտ ու արոտ,
Օրորե’ տղիս, քնի է կարոտ.
Բայց նա լալիս է, դու, ձագո’ւկ, մի’ գալ,
Իմ որդին չուզե աբեղա դառնալ:

Թո’ղ դու, տատրակիկ, քու ձագն ու բունը,
Վուվուով տղիս բեր անուշ քունը.
Բայց նա լալիս է, տատրակիկ, մի՜ գալ,
Իմ որդին չուզե սգաոր դառնալ:

Կաչաղա’կ ճարպիկ, գող, արծաթասեր,
Շահի զրուցով որդուս քունը բեր.
Բայց նա լալիս է, կաչաղակ, մի’ գալ.
Իմ որդին չուզե սովդաքար դառնալ:

Թո’ղ որսդ, արի’, քաջասի’րտ բազե,
Քու երգը գուցե իմ որդին կուզե…
Բազեն որ եկավ` որդիս լռեցավ,
Ռազմի երգերի ձայնով քնեցավ:

Powered by WordPress. Designed by WooThemes