Pahratn Miradz | Pahratn Miradz, Shirinn Asadz Gharen Ergadz Im

Փահրադն Միռած

Փահրադն միռած, Շիրինն ասաց՝ ղարեն էրված իմ.
Քաշվիլ է վարթն մոդ չի թողնում, քարեն էրված իմ,
Բլբուլն ասաց՝ «վարթիս խաթրի քարեն էրված իմ».
Տասնումեկ ամիս մունջ իմ կացի, տարեն էրված իմ,
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ.
Մեջլումի նման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Չկա փաչայի խազինումն մալ քիզի լայիղ.
Հալա չին գործի Թիրմանումն շալ քիզի լայիղ.
Օսկե մատնումտ դուն դրիլ իս լալ քիզի լայիղ,
Հաքիլ իս ատլաս, ևՅ«ձօ«թանգն գուլգազ, ալ քիզի լայիղ,
Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Խոսկիրտ քաղցր, լիզուտ շաքար—շարթի միչումն.
Գարունքվան ծաղիկ, բաց իս էլի մարտի միչումն՝
Մազիրտ ևՅ«ձօ«թեհան, փաթթված է վարդի միչումն՝
Կանաչ տերեվեն նամ չի կաթի զարթի միչումն.
Աստված կու սիրիս, զար մի հաքնի զարեն էրված իմ,
Մեջլումի նմամ ման իմ գալի, յարեն էրված իմ։

Սայաթ—Նովեն իմ, էնդուր գու լամ, դարդիրս արբաբ.
Մազիրդ ևՅ«ձօ«թեհան, կլապիտոն է, հուսիրտ շարբաբ.
Բարակ ղամաթիտ խիստ սազ գու քա դիրա ու զարբաբ.

Աստված կու սիրիս, զար մի հաքնի, զարեն էրված իմ,
Մեջլումի նման ման իմ գալի, յարեն էրված իմ։

Գուսան Շերամ

Powered by WordPress. Designed by WooThemes