Sirir | Sirir Yerkir Ou Mishd Jbda

Սիրիր

Սիրիր, երգիր ու միշտ ժպտա,
Էս աշխարհից անդարդ գնա,
Ինչ որ անես էն կը մնայ,
Ցնորքների մի հաւատա։

Կարօտել եմ, չե՞ս մեղքանայ,
Կարօտել եմ, չես մեղքանայ,
Իմ հաքիմն ես, դարման արա,
Սէրս անմուրազ չմահանայ։

Սէրս սիրովդ արբենայ,
Օրս քեզմով շէն անցկանայ,
Թէկուզ ամէն մարդ իմանայ,
Դու իմ սրտի տէրն ես հիմա։

Արի սիրենք, քանի կեանք կայ,
Էս աշխարհում ո՞վ կը մնայ,
Սէրն էլ կ՚անցնի, կը չքանայ,
Կեանքը մահով կը վերջանայ։

Խօսք եւ Երաժ.
Մ.Իսկէնտէրեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *