Tashnagtzagan Marshuh | Hay Yeredasartner, Shood Shdabetsek

Դաշնակցականների Մառշը

Հայ երիտասարդներ, շուտ շտապեցէ՛ք,
Րոպէն շատ թանգ է, առաջ քալեցէք՛,
Օտարք հայերին կ՚ասեն վախկոտ են—
Քաջութեան դրօշակը պարզեցէ՛ք։

Միթէ մենք քաջ Վարդանի ցեղից չե՞նք,
Մէկս հազարի դէմ միշտ կռուենք,
Մի ժամանակ մենք շղթայուած էինք,
Հիմա ազատ ենք եւ ունինք շատ զէնք։

Օգնութեան հասան քաջ Խան ու Մուրադ,
Ճիշտ հայու զաւակ ծնունդ անարատ,
Մոկացի Գրիգոր եւ երկու Արշակ,
Գնդակ թափում են կարկուտից արագ։

Քաջ թումանեանցը, որսորդ Գէորգը,
Կազմել պատրաստել են իրենց խմբերը,
Դաշնակցութեան դրօշակի ահից,
Սարսափահար փախչում էին քրդերը։

Powered by WordPress. Designed by WooThemes