Tashnagtzagan Zinvor | Khnoositz Kalov Hay Zinvorneruh Katch

Karnig Sarkissian – Ho Hee Tah – Khnousite Kalov
Դաշնակցական Զինուոր

Խնուսից գալով հայ զինուորները քաջ,
Արեան դաշտից եկած եւ պարտաճանաչ,
Հին—հին վրէժներ առնել էր նոցա պահանջ,
Քաջի պէս վազեցին թշնամու առաջ։

Մօտ թուով տասն եւ չորս եւ իրենք անվախ,
Ղեկավար Տիգրանն էր,գործում էր անվախ,
Անմահ Մուշեղ հերոս,Շապուհ եւ Մելիք,
Համազասպ,Մարտիրոս կանգնած էին դիրք։

Թադոն ընտրեց Մոսօ,Շապուհ եւ Մխիկ,
Անուանուեցին սրանք խմբեր թռուցիկ,
Խարբուխ թաղի դիրքերումը միշտ անքուն,
Այրեցին,ջարդեցին անգութ Մոլլի տուն։

Վրաստանի շքեղ Թիֆլիս քաղաքը,
Չէր ճանաչում կանխաւ իրա որդոցը,
Երբ նրան Մուղնու թաղում կանգնեցան,
Այն ժամանակ Հայերը ուրախացան։

Թէպէտ քաջ Մուշեղին նրանք զոհ տուին,
Բայց անգութ թշնամեաց շուտով յաղթեցին։
Կը լինեն ազատութեան գրաւական,
Նրանք պատիւ բերին Հայ Դաշնակցութեան։


Posted

in

, ,

by

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *