Tsonerk Anmahnerin | Touk Hink Arev, Hink Yergink

Ձօներք Անմահներին

Դուք հինգ արեւ, հինգ երկինք,
Հինգ հրթիռներ հրաշունչ,
Փառքի աստղեր մեր գալիք,
Դուք՝ վրէժի հինգ դաշոյն։

Էլ չի հանգի ձեր վառուած
Բորբ կրակը մեր հոգում,
Մատաղ կեանքեր դուք զոհուած,
Նոր շունչ կ՚առնէք մեր սրտում։

Կ՚ուզեմ շարել հնգաշար
Ես մի մանեակ մարգարտեայ
Պարանոցիս կախել յար
Անունները ձեր անմահ։

Զաւակներին նորանոր
Ձեր անունով թող կոչեն
Հինգ բերդերով հրածին
Թող մեզ կրկին ճանաչեն։

Դուք՝ հինգ արեւ, հինգ երկինք,
Հինգ հրթիռներ հրաշունչ,
Յոյսի ծովի հինգ ալիք,
Հինգ առիւծներ անմռունչ…


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *