Asoum En Te Siroum Er Na | Mi Dgha Er Vis Ou Hbard

Ասում Են Թէ Սիրում Էր Նա

Մի տղայ էր վէս ու հպարտ,
Բարձր ու սէգ սարի պէս,
Մի տղայ էր անյաղթ, անպարտ,
Միշտ ժպտադէմ լուսերես,

Բայց թէ ինչու յանկարծ մի օր,
“ոխուած տեսայ ես նրան,
Մի թեւաթա’ ու վիրաւոր
Թռչնի նման արնաքամ։

Սեսայ նրան խեղճ ու ընկճուած
Սրտից արիւն էր հոսում
Դէմքը գունատ ու խորշոմած,
Թոշմած ծաղկի պէս տրտում։

Ասում են թէ սիրում էր նա,
Սէրը մեռաւ իր հոգում,
Ասում են թէ մի աղջկայ,
Թաղեց սիրող իր սրտում։

Ու հիմա նա խենթի նման,
Ամէն գիշեր մինչ առտու,
որում է մի սեւ գերեզման,
Իր հէգ սիրտը թաղելու։

Իր սիրածի շիրմի կողքին
Նա ‘որում է մի դամբան,
Որ երկուսը միշտ միասին,
Մնան ‘արուած անբաժան։

Ասում են թէ սիրում էր նա,
Սէրը մեռաւ իր հոգում,
Ասում են թէ մի աղջկայ,
Թաղեց սիրող իր սրտում։

Խօսք՝ Ս.Պետուինի
Երաժ.Ատիսի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *