En Ko Sern E Yar | Anoush Yerkeri Siro Yerkeri

Էն Քո Սէրն Է Եար

Անուշ երգերի, սիրոյ երգերի
Խինդ ու ցաւ հազար
Էն քո սէրն է եար,
Վառ արեւ գարնան
Աղբիւր կենսական
Անգութ հոգեհան
Էն քո սէրն է եար

Սրտումս է անմար
Ջահել խենթաբար
Տանջողն անդադար
Էն քո սէրն է եար։

Անուշ նեկտարիդ
Երկնատիպարիդ,
Ինչ ասեմ արդեօք
Բոյր թէ մարգարիտ,
Եդեմեան ողկոյզ
Մշտադալար բոյս
Սրտիս կեանք եւ յոյս
Էն քո սէրն է եար,

Սրտումս է անմար
Ջահել խենթաբար
Տանջողն անդադար
Էն քո սէրն է եար։

Քանի եար դու կաս
Իմ լալ ու ալմազ
Հաւասուս համար
Էլ ինչն է պակաս։
Իմ երգն ու խաղն էլ
Սրտիս ծիծաղն էլ
Ջիկեարիս տաղն էլ
Էն քո սէրն է եար

Սրտումս է անմար
Ջահել խենթաբար
Տանջողն անդադար
Էն քո սէրն է եար։

Գուսան Հաւասի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *