Yerk Paregamoutyan | Arevashogh Tashderi Metch Mer Talar

Երգ Բարեկամութեան

Արեւաշող դաշտերի մէջ մեր դալար
Եղբայրութեան երգն ենք հիւսել ոսկելար,
Թող հնչի ու թռչի
Լեզուներով ազգերի,
Բիւր ոսկեբառ։

Թող համայն աշխարում,
Խաղաղութիւն լինի եւ յաւէտ գարուն,
Թող հնչի ու թռչի,
Աղաւնու պէս մեր երգը,
Ողջ աշխարհում։

Ժողովուրդներ արեւի տակ անդադար,
Սէր—բարեկամ լինեն իրար դարէ դար,
Կեանք ուրախ.
Երք ու տաղ
Մանուկների շրթերից լսուեն անդադար։

Թող համայն աշխարում,
Խաղաղութիւն լինի եւ յաւէտ գարուն,
Թող հնչի ու թռչի,
Աղաւնու պէս մեր երգը,
Ողջ աշխարհում։

Թող շողշողան աղբիւրներ բիւրակնեայ.
Թող սէրն ասի սրինգն անուշ եղեգնեայ.
Երգն անուշ ,
Բերքն անուշ ,
Թող գետ դառնայ , կեանքի վառ ծովը գնայ

Թող համայն աշխարում,
Խաղաղութիւն լինի եւ յաւէտ գարուն,
Թող հնչի ու թռչի,
Աղաւնու պէս մեր երգը,
Ողջ աշխարհում։

Աղաւնու պէս մեր երգը ողջ աշխարհում
Հնչի դարէ դար։

Խօսք՝ Յ.Ղուկասեանի
Երաժ.Ջ.Գոզալեանի


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *