Yes Mi Khosnag Tar Ouneyi | Yes Mi Khosnag Tar Ouneyi Taris Vosgi Lareh Daran

Ես Մի Խօսնակ Թառ Ունէի

Ես մի խօսնակ թառ ունէի,
Թառիս ոսկի լարը տարան.
Մատիս անգին քար ունէի,
Մատանուս գոհարը տարան։

Շահինշահի հալ ունէի,
Ինծի լալկան աղքատ արին.
Իմ աչքերիս քունը կտրաւ,
Ա՜խ, սրտիս դադարը տարան։

Զարկէք թառին առանց լարի,
Միջից խուլ—խուլ ձեներ կու գայ.
Վաղուայ անուշ երգերի տեղ,
Սրտէս ախ ու վախ դուրս կու գայ։

“այլ կ՚ունենա՞յ այն մատանին,
Որի կայծակ ակը չկայ…
Իմ աչքերիս քունը կտրաւ,
Իմ աննման եարը տարան։

Գուսան Շերամ


Posted

in

,

by

Tags:

Comments

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *